
Իսպանիայի հավաքականի և «Չելսի»-ի հարձակվող Դիեգո Կոստան ընդգծել է, որ ազգային հավաքականում դեռ չի ասել իր վերջին խոսքը: Նրա խոսքերով` իր առջև հստակ նպատակ է դրված պարբերաբար հրավերներ ստանալ ազգային հավաքականից:
«Իմ նպատակն Իսպանիայի հավաքական պարբերաբար հրավերներ ստանալն է: Այդ պատճառով էլ պետք է ցուցադրել վառ ու արդյունավետ ֆուտբոլ: Այո, Բրազիլիայի աշխարհի առաջնության ժամանակ մեz չհաջողվեց խաղալ այնպես, ինչպես ինձնից սպասում էին: Սակայն ես հիմա դեռևս չեմ ասել իմ վերջին խոսքն ազգային հավաքականում», – ֆուտբոլիստի խոսքն է մեջբերում AS-ը: