Սեպտեմբերի 3-ին` ժամը 10.25-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի, Կոմիտասի պողոտայի թիվ 38/1 հասցեում` «Տաշիր պիցցա»-ի մոտակայքում, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի ետնամասից ծուխ է նկատվում:
Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Ո. Ս.-ին պատկանող «ԲՄՎ» մակնիշի 34 PR 083 պետհամարանիշի ավտոմեքենայի (վարորդ` Ա. Խ.) բեռնախցիկում տեղի է ունեցել էլ.լարերի կարճ միացում` հրդեհի բռնկումով:
Հրդեհը մեկուսացվել է ժամը10.41-ին, մարվել` 10.42-ին:
Այրվել է բեռնախցիկի երեսպատումը` մոտ 0.5 քմ: