Armenian text to speach

ՎԱՂԱԺԱՄԿԵՏ ԱԶԱՏԵԼ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Օրերս Արմավիրի մարզում արտառոց դեպք տեղի ունեցավ. թիվ 21 ընտրատարածքում իր թեկնածությունն առաջադրած ԱԺ պատգամավոր Մերուժան Մխոյանին դաժանաբար ծեծել էին, որպեսզի իր թեկնածությունը հանի, եւ ՀՀԿ-ական Ալեքսան Պետրոսյանը (ՄԱՊ-ի Ալիկ) սահուն մտնի խորհրդարան: Հայտնի է, որ թեկնածուին ծեծողներից մեկը եղել էր Սամսոն Պողոսյանը, որը դատապարտվել էր 7,5 տարի ազատազրկման 2006 թվականին ԱԺ պատգամավոր, ԲՀԿ-ական Ռուստամ Գասպարյանի նկատմամբ մահափորձ կատարելու հաամար: «Ժողովուրդ»-ը փորձեց պաշտոնապես տեղեկանալ, թե 7,5 տարվա ազատազրկման դատապարտված անձը երբվանից է ազատության մեջ գտնվում: ԱՆ ՔԿՀ հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Գոռ Ղլեչյանից տեղեկացանք, որ Պողոսյանը կալանքի մեջ է եղել 11.09.2006 թվականից, իսկ ազատության մեջ է գտնվում 27.02.2012թ.-ից: Նրան կալանավայրից ազատ են արձակել պայմանական վաղաժամկետ «ձեւակերպումով»:




Լրահոս