ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության մամլո քարտուղար Ջոն Քիրբին հայտարարել է, որ Ուկրաինայի սահմանի մոտ գտնվում է մոտ 10.000 ռուս զինվորական. տեղեկացնում է BBC-ն:
«Մենք շարունակւմ ենք գրանցել Ուկրաինայի սահմանի մոտ ռուսական զինվորական ուժերի միավորումը: Ես չեմ կարող ստույգ թիվ նշել, սակայն այն մոտ 10 հազար է կազմում», – ասել է Քիրբին Պենտագոնում ճեպազրույցի ժամանակ:
Նախկինում ՆԱՏՕ-ն հայտարարում էր ուկրաինական սահմանի մոտ տասնյակ հազարավոր ռուսաստանյան զինվորականների մասին: Դաշինքը համարում է, որ ռուսական զինուժը մասնակցում է Ուկրաինայի տարածքում ռազմական օպերացիային: