10 ՀԱԶԱՐՆԵՐՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լավատեղյակ աղբյուրների պնդմամբ` ՀՀԿ-ն Շիրակի ու Կոտայքի մարզերում արդեն իսկ սկսել է ընտրակաշառք բաժանելը: «Ժողովուրդ»-ի աղբյուրների փոխանցմամբ` բաժանվում է 10-հազարական դրամ, ընդ որում, փողը տալիս ՀՀԿ-ականներն ասում են, թե սա ընդամենը սկզբի համար է, եւ ընտրություններից երկու-երեք օր առաջ իրենք կրկին գումար կտան: ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը, սակայն, ասաց, որ այդ խոսակցություններն ընդամենը սեւ քարոզչություն են ՀՀԿ-ի դեմ: «Դրանք նախընտրական սադրանքների եւ հերյուրանքների շարքից են: Տեսնելով մեր ուժը, հիմա այդպես են փորձում վարկաբեկել»,-ասաց նա:




Լրահոս