Կրասնոյարսկ քաղաքի օդանավակայանում մաքսավորները ձերբակալել են 27-ամյա ներգաղթյալի: Նա թմրանյութը տեղավորել էր իր ճամպրուկի հատակին, սակայն հատուկ սարքերը, միևնույն է, հայտաբերել էին ապօրինի բեռը: Թմրանյութի հայտնաբերմանը նպաստել է նաև այն հանգամանքը, որ տղամարդը դրսևորել էր նյարդային պահվածք: Զննման ընթացքում պարզվել է, որ ճամպրուկում հերոին է եղել:
Հարցաքննության ժամանակ ներգաղթյալը ընդունել է իր մեղքը և պատմել, որ այդ քայլին է դիմել գումար չունենալու պատճառով: 27-ամյա տղամարդը Դուշանբեում փորձել էր գումար վաստակել մասնավոր ուղևորափոխադրումներով: Մի անգամ նրան է մոտեցել անհայտ անձը և առաջարկել լավ վաստակելու հնարավորություն: Դրա համար երիտասարդը պետք է Կրասնոյարսկ հերոին տեղափոխեր:
Իրավապահները չեն բացառում, որ տղամարդը նաև վաճառել է թմրանյութ: Պարզվել է, որ նա երկու անգամ է հատել Ռուսաստանի սահմանը և երկրում մնացել երկու օրից ոչ ավել, տեղեկացնում է lifenews.ru-ն: