
Վրաստանի գլխավոր դատախազությունը երեքշաբթի օրը՝ սեպտեմբերի 3-ին, հաստատել է Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլի ձերբակալության մասին լուրերը. գրում է РБК-ն:
Դեպքը տեղի է ունեցել Հունաստանի Սամոս կղզում:
«Մենք հաղորդում ենք ստացել Հունաստանի իրավապաշտպան մարմիններից, ըստ որի՝ Սաակաշվիլին վերցվել է ոստիկանության հսկողության տակ, երբ փորձել է մտնել Հունաստանի սահման, մասնավորապես՝ Սամոս կղզի»,-ասել է Վրաստանի դատախազության ղեկավար Իրակլի Չիրինգարաշվիլին:
Սաակաշվիլի փաստաբանը, սակայն, հերքել է Վրաստանի նախկին նախագահի ձերբակալության մասին լուրերը և դրանք ասեկոսեներ անվանել: