Վերին Լարսը բացվել է, բայց խցանումները շարունակվում են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վրացական լրատվամիջոցները հայտնում են, որ Վերին Լարսում կրկին խցանումներ են: «Грузия Online» կայքի հաղորդմամբ՝ ռուս-վրացական սահմանին 300-350 մեքենա գտնվում է խցանման մեջ:

Հիշեցնենք, որ այդ ճանապարհահատվածն օրեր շարունակ փակ էր, և միայն սեպտեմբերի 1-ին է երթևեկությունը վերականգնվել: 

Վարորդները վստահեցնում են՝ ռուսական կողմից մեծ խցանումներ են ստեղծվել: «Մենք Վրաստանի անցակետն անցել ենք մի քանի րոպեի ընթացքում և սպասել ենք ավելի քան 6 ժամ, որպեսզի հասնենք ռուսական անցակետ և անցնենք այն», – ասել է նա:

Նրանց խոսքով՝ այսօր Ռուսաստան մեկնող մեքենաների նկատմամբ ուժեղացված ստուգում է իրականացվում: Լրատվամիջոցի հավաստմամբ՝ խցանումներն առաջացել են Ռուսաստան մեքենաների հոսքի պատճառով:





Լրահոս