Կրոսը կարող էր դառնալ «Բարսելոնա»-ի ֆուտբոլիստ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Տոնի Կրոսը, ով այս ամառ իսպանական ակումբից տեղափոխվել է Մյունխենի «Բավարիա», իր կարիերան կարող էր շարունակել կատալոնական «Բարսելոնա»-ում:

Իսպանական լրատվամիջոցները նշում են, որ կատալոնացիները բանակցություններ էին վարում Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստի հետ, և վերջինս ցանկություն էր հայտնել տեղափոխվել կատալոնական ակումբ:

Սակայն բանակցությունների ընթացքում «Բարսելոնա»-ի մարզիչներից մեկը համոզել էր ղեկավարությանը, որպեսզի 24-ամյա խաղացողի հետ պայմանագիր չստորագրեն:

Հիշեցնենք, որ «Ռեալ»-ը Կրոսի համար վճարել է մոտ 30 մլն եվրո և կիսապաշտպանի հետ կնքել 6 տարվա պայմանագիր:




Լրահոս