
Սեպտեմբերի 3-ին` ժամը 11.31-ին, տեղեկատվություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի, Սևան քաղաքի Նաիրյան 3-րդ շենքի բնակիչներից մեկը չի արձագանքում դռան թակոցոցներին և հեռախոսազանգերին, դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը և հայտնաբերել են Մ. Կ.-ի (ծնվ. 1946թ) դին: