Օմսկի մարզում շտապ օգնության բժիշկները հայտնաբերել են գիտակցությունը կորցրած 16-ամյա դեռահասի: Նրան հիվանդանոց են տեղափոխել, սակայն երեկոյան նա ստացած վնասվածքներից մահացել է:
Հետաքննությունը պարզել է, որ հանցագործությունը կատարել են 22, 23 և 27 տարեկան երեք տղամարդ, ինչպես նաև 16 տարեկան մի դպրոցական:
Ըստ իրավապահների, դեռահասը նկատողություն էր արել ծխող տղամարդկանց, ովքեր գտնվել են ոչ սթափ վիճակում:
Տղամարդիկ ծեծի են ենթարկել դեռահասին և թողել փողոցում: Հաջորդ օրը 22-ամյա կասկածյալը վերադարձել է դեպքի վայր, հայտնաբերել տուժածին անգիտակից վիճակում և շտապ օգնություն կանչել: Նախնական տվյալների համաձայն, անչափահասի մահվան պատճառ է դարձել գլխուղեղային վնասվածքը: