Արգենտինայի հավաքականի կիսապաշտպան Խավիեր Մասկերանոն հանդես է եկել ի պաշտպանություն հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսիի: Նա ընդգծել է, որ իրենց ավագը մշտապես ամբողջովին տրվել է խաղին:
Այս ամենը Մասկերանոն ասել է այն խոսակցություններին ի պատասխան, ըստ որոնց՝ Մեսսին խաղերից առաջ հրաժարվում է գալ հավաքականի գտնվելու վայր:
«Մեսսին երբեք չի փախչել հավաքականի խաղերից: Նա ամբողջապես տրվում է խաղերին և այնքան է գտնվում ուշադրության կենտրոնում, որ նրա մասին մշտապես խոսակցություններ շրջանառվում: Սակայն Մեսիի մտքով երբեք չի էլ անցել հրաժարվել խաղերից», – եզրափակել է Մասկերանոն: