Ուսումնավարժանք՝ Արարատի մարզում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 28-ին Արարատի մարզում անցկացվել է հրամանատարաշտաբային ուսումնավարժություն` «Ազատի ջրամբարի պատվարի փլուզման սպառնալիքի դեպքում բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպումը և իրականացումը» թեմայով:

Մարզի տարածքով հոսող Ազատ գետի վրա է կառուցված Ազատի ջրամբարը, որը շահագործվում է 1976թ.-ից: Ջրամբարի պատվարի փլուզման դեպքում ջրածածկման գոտում կարող են հայտնվել մարզի 33 գյուղեր:

Ուսումնավարժանքն անցկացվել է երեք փուլով, որոնց մասնակցել են մարզային տարբեր վարչությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև Կանաչուտ, Արևշատ, Գետազատ համայնքների ղեկավարները:

Վարժանքի նպատակներն էին`

• կատարելագործել մարզի բնակչության պաշտպանության համակարգի ղեկավար կազմի ունակությունները ԱԻ սպառնալիքի և ծագման դեպքում բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպման ուղղությամբ.

• ստուգել «Ազատի ջրամբարի պատվարի փլուզման սպառնալիքի և փլուզման դեպքում Արարատի մարզի բնակչության պաշտպանության պլանի» իրատեսությունը.

• կատարելագործել մարզի արձագանքող ուժերի գործնական հմտությունները ջրածածկման գոտում որոնողափրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների իրականացման ուղղությամբ.

• կատարելագործել մարզի ԱԻ և տարհանման հանձնաժողովների ունակություններն որոշումների ընդունման գործում:




Լրահոս