Երեկ՝ առավոտյան, ձերբակալել են Գյումրու Ճերմակ հիվանդանոցի վիրաբույժ Հրանտ Հենրիկի Ներսիսյանին: Վերջինս մեղադրվում է 41-ամյա Հմայակ Մկրտչյանին սխալ վիրահատելու ու արդյունքում հիվանդի մահվան պատճառ դառնալու մեջ: Վիրաբույժը տուժողի ստոծանին վիրահատելու ժամանակ ծակել է նրա սիրտը, վերջինս արյունահոսել ու անմիջապես մահացել է: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, որը հաստատել է բժշկի մեղավորությունը: Նրա դեմ Շիրակի մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 130 հոդվածի 2-րդ մասով, այն է ` բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ: Այն նախատեսում է 2-6 տարի ազատազրկում: Aravot.am-ը նշում է, որ Հրանտ Ներսիսյանը մոտ 25 տարվա վիրաբույժ է, որն իր կրթությունը ստացել է Վլադիվոստոկում:
ԾԱԿԵԼ Է ՍԻՐՏԸ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ