ՀԱՐՑ. Ինձ մեկը 5000 դոլար գումար է պարտք, եւ կա դատարանի կատարողական թերթը: Բայց պարզվել է, որ պարտապանի բնակարանը գրավադրված է բանկերից մեկում: Արդյո՞ք ես ունեմ իրավունքներ այդ բնակարանի նկատմամբ, եւ ու՞մ իրավունքն է առաջնային, եթե հաշվի առնենք, որ պարտքը վերցվել է ավելի առաջ, քան գրավադրվել է բնակարանը: Գառնիկ Ստեփանյան, 51 տարեկան, շինարարՊԱՏԱՍԽԱՆ. Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 226 հոդվածի 3-րդ մասի՝ Գրավով ապահովված պարտավորության պարտատերը պարտապանի կողմից պարտավորությունը չկատարելու դեպքում` գույքի տիրոջ (գրավատուի) մյուս պարտատերերի հանդեպ գրավ դրված գույքի արժեքից բավարարում ստանալու նախապատվության իրավունք ունի։Տվյալ դեպքում հարց տվող քաղաքացին կարող է այդ բնակարանի արժեքից իր պահանջի բավարարում ստանալ, եթե գրավի առարկան իրացվի գրավով ապահովված պարտավորության գումարից ավելի բարձր գումարով։Յուրա Եղիազարյան, իրավաբան«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Պարզ է, որ ո՛չ բանկերը, ո՛չ էլ Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը «չեն թողնի», որ բնակարանը վաճառվի այնպիսի բարձր գնով, որ հնարավորություն ստեղծվի վճարել նաեւ տվյալ դեպքում քաղաքացու, այսինքն` պահանջատիրոջ գումարը:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ