Կատուն փրկել է տիրոջն այրվող տնից (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ավստրալական Մելբուրն քաղաքի 49-ամյա բնակիչ Քրեյգ Ջիվզը կենդանի է մնացել միայն իր Սալլի անունով կատվի շնորհիվ, որն արթնացրել է իրեն, երբ տղամարդու տունը սկսել է այրվել: Ավստրալացին նշել է, որ մինչև մահ շնորհակալ կլինի իր կենդանուն իրեն փրկելու համար, տեղեկացնում է Sky News Australia-ն:

Քրեյգ Ջիվզի խոսքով, Սալլին ցատկել է իր դեմքին և, ծխի հոտն առնելով, սկսել է մլավել: Տղամարդն անմիջապես արթնացել է և իր սիրելի կատվի հետ դուրս վազել տնից: Մելբուրնի բնակիչը ողջ է մնացել, սակայն ունեցվածքը փրկել չի կարողացել:

Այժմ 49-ամյա ավստրալացին ապրում է հարևանների մոտ: Բժիշկները նրա մոտ ծխից թունավորում են հայտնաբերել և օպերատիվ կարգով օգնություն ցուցաբերել:




Լրահոս