«Ես ընկերներ ունեմ, որոնք ընտանիքներով, ինքնաթիռներով, բոլորն էլ գալիս են` ընտրություններին մասնակցելու»:
«Ի՞նչ արժե քվեն». այս հարցի պատասխանը, քարոզարշավի ակտիվանալուն զուգընթաց, բարդանում է: 5.000-10.000 դրամը ժամ առ ժամ արժեզրկվում ու ոչինչ չփոխող գումարի է վերածվում: Ինչ, ինչ, բայց ինքնաթիռով Հայաստան հասնելու եւ քվեարկության մասնակցելու մասին որեւէ մեկը մինչեւ հիմա չէր խոսել: Սակայն, դատելով այն իրողությունից, որ որեւէ մեկը «ձրի չի քվեարկում», ինքնաթիռով եկածների համար ընտրակաշառքը մի քանի հազար դոլար «կբռնի»: Կարող է` Նազարյանի կողմնակիցները գալիս են Եվրոպայից կամ օվկիանոսի մյուս ծայրերից: Իսկ ո՞վ կտա նրանց այդքան ընտրակաշառք: Հավանաբար` ՀՀԿ-ն էլ այդքան չի ձգի: