Թուրքիայի առաջարկով` ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում կքննարկվի ԼՂ հարցը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լեռնային Ղարաբաղի հարցը կներառվի սեպտեմբերի 4-5-ը Ուելսում անցկացվելիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի օրակարգում. այսօր Բաքվում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Վերջինիս  խոսքով՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ Թուրքիան մտադիր է հիշեցնել դաշինքի կողմից Ադրբեջանին տրված խոստումների կատարման կարևորության մասին, ինչպես որ դա արվում է այլ երկրների դեպքում. տեղեկացնում է «Թրենդ» գործակալությունը:

«Դա Ադրբեջանի իրավունքն է, և երկրին տրված խոստումները պետք է կատարվեն: Թուրքիան պատրաստ է վճռականություն դրսևորել այդ հարցում», – ասել է Էրդողանը, հիշեցնելով, որ Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցը Թուրքիայի համար առաջնահերթություն է և երկու երկրների միջև երկկողմ հարաբերությունների մակարդակի ցուցանիշ:




Լրահոս