ԾԱՌՈՒԿՅԱՆԻ ԶԵՆՔՆ ՈՒ ՖԵՅՍԲՈՒՔՅԱՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի` Էջմիածնում կայացած հանդիպման ժամանակ ուշագրավ փաստ է բացահայտվել. ԲՀԿ նախագահը շրջում եւ նախընտրական հանդիպումների է գնում ոսկեգույն (հավանաբար ոսկեզօծ) ատրճանակով. ասում են` դա «Կոլտ» տեսակի ատրճանակ է:
Երեկ, երբ Ծառուկյանը մի պահ ծնկի է իջել էջմիածինցիների առաջ, քամին քշելով վերեւ է բարձրացրել նրա կոստյումի փեշը ու news.am-ի տեսախցիկը ֆիքսել է ատրճանակը: Երբ լրագրողը հանդիպումից հետո այդ մասին հարց է տվել, Ծառուկյանն ամոթանք է տվել լրագրողին` ասելով, թե դա բջջային հեռախոս է: Ծառուկյանի խոսնակ Խաչիկ Գալստյանին էլ հարցրինք` ումից է վախենում Ծառուկյանը, որ նախընտրական հանդիպումներին գնում է ոչ միայն թիկնազորով, այլեւ զինված: «Ո՞վ է ասել, թե ատրճանակ է: Դա ոսկեգույն «Վերտու» տեսակի հեռախոս է: Լա՛վ նայեք»,-խորհուրդ տվեց Գալստյանը: Մի կողմ թողնենք փաստը, որ հեռախոսը մեջքի մոտ` գոտուց չեն կախում: Տեսանյութում ու լուսանկարներում լավ երեւում է Ծառուկյանի ատրճանակի կոթը:
Երեկ «Ֆեյսբուք» սոցիալական կայքում արեն իսկ տարբեր կատակներ էին անում: Արգիշտի Կիվիրյանը գրում է. «Աստված չտա ինչ-որ մեկը զանգի Գագիկ Ծառուկյանի «հեռախոսին»: Սաղին ապացուցելու համար որ դա Vertu ա, գոտկատեղից հանելու ա, դնի ականջին, սեղմի կնոպկեն, ու… հայ ազգը կզրկվի վերջին առյուծից…»:
Կարեն Հարությունյան անունով օգտատերը նկատում է. «Ժողովրդի հետ հանդիպման զենքով գնալը արդեն ցինիզմ ա», իսկ Շուշան Վարդանյանն էլ կեսկատակ ավելացնում է. «Նորմալա, լավա գոնե ավտոմատ հետները ման չեն տալիս)) դե մարդ ես էլի մեկել տեսար մի հատ դուխով մեկը հայտնվավ գլուխները կերավ… ով իմանա)»:
«ԻՄ ԶԵՆՔՆ ԻՄ VERTU-Ն Է….»` այս գրառման հեղինակն էլ Արթուր Խեմչյանն է:
Իհարկե, եղան նաեւ Ծառուկյանի զենքի թեմայի պաշտոնական վարկածն «անկեղծորեն» պաշտպանողներ, մասնավորապես Զոհրապ Եգանյանը գրում է. «Ժողովուրդ հայոց Գագիկ Ծառուկյանի կողքին ոչ թե զենք, այլ VERTU հեռախոս է եղել: Որ ԲՀԿ-ն լավ ձայներ հավաքի, երկրի վիճակը կլավանա, մենք էլ VERTU շատ կունենանք ու չենք շփոթի զենքի հետ))»:  
Հ.Գ. Մեր ընթերցողները կարող են լուսանկարից անձամբ եզրակացնել` սա զենք, թե Vertu է:

ԱՐՏԱԿ ՄԽԻԹԱՐՅԱՆ




Լրահոս