Ավտոմեխանիկը Ice Bucket-ին մասնակցել է՝ ջրի փոխարեն լցնելով յուղ (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բրիտանացի ավտոմեխանիկը բարեգործական ակցիա է իրականացրել՝ իր վրա 30 լիտր մեքենայի յուղ լցնելով: Տղամարդը նմանակել է միջազգային բարեգործական Ice Bucket Challenge ակցիային՝ օնկոլոգիական հիվանդությունից մահացած իր մոր հիշատակը հարգելու նպատակով:

Քոլին Մեյրիկն իր ակցիան անվանել է Oil Bucket Challenge: 46-ամյա տղամարդը խնդրել է իր գործընկերներն օգնել իրեն իրացնել գաղափարը՝ իր վրա լցնել յուղով լի դույլը: Այնուհետև նա համացանցում հրապարակել է իր «Յուղային պայթյունի» տեսագրությունը և խոստացել տեսահոլովակի դիտումից իր հաշվին փոխանցվող միջոցները տրամադրել Macmillan Cancer Support քաղցկեղի դեմ պայքարի հիմնադրամին:

Տեսահոլովակի հրապարակումից մի քանի ժամ անց Մեյրիկի հաշվի է փոխանցվել ավելի քան հազար ֆունտ, տեղեկացնում է Lenta.ru-ն:




Լրահոս