ՀՀ կառավարության վաղվա նիստում հաստատվելու է http://www.tundarc.am տեղեկատվական ինտերնետային համակարգի սպասարկման կարգը: Այս նախագիծը շրջանառության մեջ է դրվել 2013 թվականին: Ներկայում կայքէջի հետ կապված ծրագրային աշխատանքներն ավարտված են, եւ համակարգը տեղադրված է համացանցի http://www.tundarc.am տիրույթում: Այս համակարգը թույլ կտա «Դիմեք համակարգին» բաժնի միջոցով հարցով, խնդրով կամ առաջարկությամբ դիմել համապատասխան պետական մարմին ինչպես գրավոր դիմումով, այնպես էլ առանձին դեպքերում տեսակապի միջոցով առցանց ընդունելության համար:
Նախագծի ընդունմամբ ակնկալվում է ապահովել օտարերկրյա պետություններից ՀՀ վերադարձող քաղաքացիների համար վերադարձի և կայուն վերահաստատման գործընթացների վերաբերյալ տեղեկատվության հասանելիություն, մեկտեղել քաղաքացիների վերադարձի և վերաինտեգրման ծրագրերը մեկ ինտերնետային համակարգում, օտարերկրյա պետություններում գտնվող ՀՀ քաղաքացիների համար ստեղծել հայաստանյան պետական մարմիններին ժամանակակից էլեկտրոնային կապուղիներով դիմելու հնարավորություն:
Նախագիծը ներկայացնելու է ՀՀ միգրացիոն պետական ծառայությունը: