Այսօր տարածված տեղեկությունները, թե Ազգային ժողովի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Գոհար Պողոսյանն ազատվել է զբաղեցված պաշտոնից, կարծեք թե, հաստատվում են:
Մի քանի ժամ առաջ Armlur.am-ի հետ զրույցում Գ. Պողոսյանը ո՛չ հերքեց, ո՛չ էլ հաստատեց իր ազատման մասին տեղեկությունը` խոստանալով ավելի որոշակի պատասխանել ավելի ուշ: Քիչ առաջ հայտնի դարձավ, որ նա իր ազատման դիմումն արդեն գրել է:
Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ Գ. Պողոսյանը նշանակվելու է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ: