Դպրոցականը գիրք է գրել Շումախերի համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

9-ամյա բրիտանացի դպրոցական Էյդեն Գորմլին գիրք է գրել և դրա մեկ օրինակը նվիրել իր կուռքը հանդիսացող Միխաել Շումախերին:

Տղան իր պատմվածքը անվանել է «Ֆերարիի արկածները», ստացել է ավտոարտադրողի թույլտվությունը բրենդի օգտագործման համար և հրապարակել գիրքը: Վաճառքից ստացված ամբողջ հասույթը կուղղվի բարեգործությանը, տեղեկացնում է Euromag-ը: «Ես դեռ շատ երիտասարդ եմ՝ հարուստ լինելու համար», – հայտարարել է պատանի հեղինակը:

Նվերին արձագանքել է ավտոմրցարշավորդի կինը՝ Կորիննա Շումախերը:

«Հաճելի է այդքան բարեմաղթանքներ, սատարման խոսքեր ստանալ: Մեր Միխելը մարտիկ է և երբեք չի հանձնվի», – գրել է Կորիննան Էյդենին հղած նամակում:




Լրահոս