«Գերմանական Մինդեն քաղաքի հասարակական ոլորտի 65-ամյա ծառայողը, թոշակի անցնելով, էլեկտրոնային հաղորդագրություն է ուղարկել իր նախկին գործընկերներին եւ հայտնել, որ աշխատանքային 14 տարիների ընթացքում ինքը չի աշխատել, սակայն վաստակել է 745 հազար եվրո»,-գրում է Daily Mail-ը: Նա մամուլում որեւէ պարզաբանում չի տվել: Նրա հավաստմամբ` տվյալ պատմության մեղավորները վերադասներն են, որոնք միեւնույն աշխատանքը կատարելու համար 2 մարդու են ընդունել: Վերջինս էլ, օգտվելով այն հանգամանքից, որ իր գործընկերն է անում ողջ աշխատանքը, պարզապես աշխատավարձ է ստացել:
ԱՆԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ