ԱԼԿՈՀՈԼՆ ՕԳՆՈՒՄ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իլինոյսի համալսարանի գիտնականները եկել են այն եզրակացության, որ ալկոհոլի քիչ քանակությունն օգնում է ստեղծագործելուն` պարզելով, որ խմիչք օգտագործող տղամարդիկ ավելի լավ են գլուխկոտրուկներ լուծում, քան չխմողները: Ստեղծագործական մտածողության խթանման համար իդեալական չափաբաժինն օրական երկու միջին տարողության գավաթ գինին է: Գիտնականները 40 առողջ երիտասարդների մասնակցությամբ փորձ են կատարել: Կամավորներին երեք բառ են տվել` մետաղադրամ, արագ եւ գդալ: Դրանց հարկավոր էր հավելել 4-րդ բառը (խմիչք), որը կմիավորեր նախորդներին: Թեստի 20 մասնակիցներին դրանից առաջ խմիչք են տվել: Արդյունքում խմողները 40%-ով գերազանցել են չխմողներին: Հարցին նրանք պատասխանել են 12 վայրկյանի ընթացքում, այնինչ չխմողերը` 15,5 վայրկյանի:




Լրահոս