ՈՎ ՈՒՄԻՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պարզվում է` Արման Հովհաննիսյանի «Ջեյրան բալա» երգը շատ նման է թուրք երգչուհի Սեյլայի «Zeyno» երգին: Թե՞ նրա երգն է նման մեր Արմանի երգին: Համենայնդեպս, այս փաստը քննարկումների առիթ տվեց, ու սոցիալական կայքերի որոշ օգտատերեր սկսեցին նույնիսկ գրել, որ այս անգամ երգը մենք ենք գողացել թուրքերից, քանի որ Արմանի տեսահոլովակը հայտնվել է ավելի ուշ: Այս հարցի պատասխանը Արման Հովհաննիսյանը տվել է mamul.am կայքին` ասելով, որ «Ջեյրան բալա» երգը գրել է Վաչե Ավետյանը 1995 թվականին, իսկ այդ թուրքականը` 2005 թվականից հետո է գրվել: Ինքը նույնպես լսել է այդ երգը, նմանություն էլ գտել է, սակայն դա չի նշանակում, որ  մեկը մյուսից է վերցրել, իր իսկ խոսքերով` աշուղական ժանրի երգերի որոշ նոտաներ նման են քրդական երգերին, եւ ինքը կարող է շատ ստեղծագործություններ թվել, որ ունեն երաժշտական նմանություն: Վերջում նաեւ հավելել է, որ «Ջեյրան բալա»-ի կրկներգի հնչյունները նման են այդ թուրքական երգին, բայց չի կարելի ասել` դա է: «Իսկ ընդհանուր առմամբ, ուզում եմ ընդգծել` ինչ էլ լինի, եթե աշխարհում երգ էլ չլինի, ես թուրքական երգեր չեմ վերցնի, ինձ համար դա անընդունելի է, դա բացառվում է…», -նշել է երգիչը:




Լրահոս