Արգենտինայի հավաքականի և «Նապոլի»-ի հարձակվող Գոնսալո Իգուաինի վնասվածքն այնքան էլ լուրջ չէ, հայտնում է Football Italia-ն: Նա մոտավոր կվերականգնվի 10 օր անց: Բժիշկները նախատեսում են, որ արգենտինացին կմասնակցի Ա սերիայի արդեն երկրորդ տուրին:
Իգուաինը չի մասնակցի Գերմանիայի հավաքականի դեմ խաղին, որը կկայանա շաբաթ: Հանդիպմանը նաև չեն մասնակցի Էզեկիել Գարայը և հարձակվող Լիոնել Մեսսին: