Ռունին շատ վատ է խաղում. «Յունայթեդ»-ի նախկին պաշտպան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Մանչեսթեր Յունայթեդ»-ի հարձակվող Ուեյն Ռունին այս պահին չի հավակնում հիմնական կազմի ֆուտբոլիստ համարվելուն: Այս համոզմանն է թիմի նախկին պաշտպան Պոլ Պարկերը:

«Ուեյն Ռունին շատ վատ է խաղում: «Բեռնլի»-ի դեմ պաղում նա ավագն էր, բայց ես տեսա մի խաղացողի, ով միայն մտածում է իր մասին և ոչինչ չի անում, որպեսզի փոխի խաղի ընթացքն ու ոգևորի թիմակիցներին:

Ապշեցուցիչ է, որ նա վաստակում է շաբաթական 375 հազար եվրո և այդպես վատ է խաղում: Երբ Վան Պերսին առողջանա, Ռունին արդեն կարող է նստել պահեստայինների նստարանին: Մշտապես պետք է խաղան վան Պերսին և Ֆալկաոն», – նշել է նա:




Լրահոս