ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Տղայիս դասարանում սովորում է 28 աշակերտ: Տղաս այնքան էլ ուշադիր երեխա չէ, եւ կան առարկաներ (հատկապես ինֆորմատիկան), որոնք չի կարողանում հասկանալ շատ աշակերտների առկայության պայմաններում:  Խնդրում եմ ասել` ինֆորմատիկայի դասերին արդյոք կարելի է կիսել դասարանը:

Անիչկա Սահակյան, 44 տարեկան,
տնային տնտեսուհի

ՊԱՏԱՍԽԱՆ. Ըստ հանրակրթական միջնակարգ դպրոցի 2010-2011 ուսումնական պլանի պարզաբանման 3-րդ կետի` «Միջին դպրոցում հայոց լեզու (7-9-րդ դասարաններ), ռուսաց լեզու, օտար լեզու (5-9-րդ դասարաններ), ինֆորմատիկա (6-9-րդ դասարաններ` համակարգչային դասարանի առկայության դեպքում) առարկաների պարապմունքներին դասարանը կարելի է բաժանել երկու խմբի, եթե դասարանում աշակերտների թիվը 30 եւ ավելի է»:

Կրթության ազգային ինստիտուտ


«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Մեզ մնում է միայն խորհուրդ տալ Ա. Սահակյանին` որեւէ հնար գտնել իր տղայի դասարանը եւս երկու աշակերտով համալրելու համար, որպեսզի հնարավոր լինի նշված առարկաների դասաժամերին դասարանը երկու խմբի բաժանել: Այլապես Հայաստանի տխուր օրենսդրության պայմաններում նրա երեխան կմեծանա առանց համապատասխան գիտելիքների:




Լրահոս