Գ. Կոստանյանն իր պաշտոնից չի հրաժարվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը չի պատրաստվում լքել գլխավոր դատախազի պաշտոնը և Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցիչ Ալվինա Գյուլումյանին փոխարինելու մտադրություն չունի:

Այս մասին Armlur.am-ի հետ զրույցում վստահեցրեց Գլխավոր դատախազի խորհրդական Քրիստինե Մելքոնյանը՝ անդրադառնալով լրատվամիջոցներում շրջանառվող լուրերին, որոնց համաձայն Գևորգ Կոստանյանը պետք է անցնի նոր պաշտոնի:

Գլխավոր դատախազի խորհրդականը նշեց, որ ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության ներկայացուցիչն է: Նա նաև ընդգրկված է «ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում ՀՀ կողմից առաջադրվող թեկնածուների ընտրությունն իրականացնող հանձնաժողովում»:

«Ինչ վերաբերում է ՀՀ գլխավոր դատախազի աշխատանքից «դժգոհությունների» մասին լուրերը մեկնաբանելուն, ապա հիմարությունները մեկնաբանելու անհրաժեշտությունը չեմ տեսնում: Գլխավոր դատախազի աշխատանքից, անշուշտ, կդժգոհեն բոլոր նրանք, ովքեր զրկված են օրենքը շրջանցելու, ծաղկող կոռուպցիոն գործունեություն ծավալելու հնարավորությունից: Ըստ այդմ, նման անհեթեթ լուրեր տարածելով՝ Գլխավոր դատախազի աշխատանքը վարկաբեկելու փորձերը չափազանց պարզունակ են, որը բնորոշ է անլուրջ և դատախազական համակարգի և աշխատանքի մասին խեղաթյուրված պատկերացում ունեցող մարդկանց»,- եզրափակեց խորհրդականը:




Լրահոս