![](https://armlur.am/wp-content/uploads/2012/04/18//22525.jpg)
“Օրինաց երկիր” կուսակցությունը այսօր նախընտրական այցով Կապանում էր: “Օրինաց երկիր” կուսակցության ղեկավարն Մշակույթի հրապարակում հավաքված բազմամարդ լսարանին ներկայացրեց կուսակցության կողմից այս տարիներին բարձրացված հարցերը, կատարած գործունեությունը եւ նոր առաջարկությունների ծրագրային փաթեթը` կրթական, առողջապահական, սոցիալակն եւ այլ ոլորտներին առնչվող:”Մենք առաջարկում են, որ պայմանագրային զինծառայողների թիվը մեր երկրում ավելացնենք: Այսօր մեր երկրում կան տասնյակ հազարավոր 30-50 տարեկան առողջ երիտասարդ տղամարդիկ, ովքեր բան ու գործ չունեն, մենք առաջարկում ենք մարդը գնա բանակ, ստանա փող, մի՛ կողմից ծառայի իր երկրին, մի՛ կողմից ծառայի իր ընտանիքին”,- իր ելույթում նշել է կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանը: ՕԵԿ-ի համամասնական ցուցակով առաջադրվել է նաեւ կապանցի թեկնածու, ՕԵԿ-ի Կապանի կառույցի ղեկավար Գարիկ Միրզոյանը: Ելույթի ժամանակ Ա.Բաղդասարյանը նաեւ անդրադարձել է անցած ընտրություններում Լեւոն Տեր-Պետրոսյանին չմիանալու պատճառներին: