Իսպանիայի հավաքականը, որը Ֆրանսիայի ընտրանու հետ ընկերական խաղ անցկացնելու համար ժամանել է Փարիզ, իր կազմում ունի 8 նորեկ: Հավաքականի վերջնական կազմը պարզ կլինի որոշ ժամանակ անց:
Ժամանումից անմիջապես հետո ֆուտբոլիստներ Պիկեն, Ռաուլ Գարսիան և մարզիչ Վիսենտե դել Բոսկեն զրուցել են լրագրողների հետ:
Ինչպես հայտնում են լրատվամիջոցները, իսպանացի մասնագետը կունենա երկու մարզում, որպեսզի կարողանա կազմի ռոտացիա անցկացնել:
Հիշեցնենք, որ Իսպանիայի և Ֆրանսիայի միջև ընկերական հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 4-ին: