«Բարսելոնա»-ն ցանկացել է ձեռք բերել Մարկինյոսին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամառային տրանսֆերային պատուհանի փակումից հետո որոշ հնարավոր գործարքներ են ի հայտ եկել: Օրինակ՝ «Բարսելոնա»-ն ՊՍԺ-ի պաշտպան Մարկինյոսի համար պատրաստ է եղել վճարել ավելի քան 40 մլն եվրո գումար: Այն մասին, որ ակումբը հանդես է եկել նման առաջարկով, հայտնել է ՊՍԺ-ի նախագահ Նասսեր Ալ- Խելաիֆին:

Խելաիֆին իր հարցազրույցում նաև ընդգծել է, որ ՊՍԺ-ն ֆուտբոլիստներին ձեռք չի բերում, որպեսզի հետո վաճառի:

«Ակումբի աշխատանքը բիզնես չէ: Ավելի շուտ այն հեղինակավոր ակումբ հավաքելու ցանկությունն է, որը կներկայացնեն տաղանդավոր ֆուտբոլիստներ: Եթե այդ ցանկությունը չլիներ՝ ակումբն այս ամռանը կարող էր 3-4 ֆուտբոլիստ վաճառել», – նշել է նա:




Լրահոս