Armenian text to speach

Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակ շնորհելու համար հատկացվեց 500 000 դոլար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ՀՀ կառավարությունն այսօրվա իր նիստում որոշում կայացրեց Հայաստանի ազգային հերոս, ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակ շնորհելու համար «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա» ոչ առևտրային կազմակերպությանը տրամադրելու նպատակով ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեին հատկացնել 500 000 ԱՄՆ-ի դոլար։

«Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի նախագահին՝ սույն որոշման 1-ին կետով հատկացված գումարը «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիա» ոչ առևտրային կազմակերպությանը տրամադրել նվիրաբերություն պայմանագրի հիման վրա»,-գրված է որոշման նախագծում:




Լրահոս