Ճանապարհային ոստիկանությունը 745 մլն դրամ կփոխանցի պետբյուջե

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ճանապարհային ոստիկանության արտաբյուջետային ֆոնդի միջոցների առկա մնացորդից 745 մլն դրամը կփոխանցվի ՀՀ պետբյուջե։ Այսօր նման որոշում կայացվեց Գործադիրի նիստին:

Կառավարության որոշման մեջ նշված է.«ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետին` ճանապարհային ոստիկանության արտաբյուջետային ֆոնդի միջոցների` 2014 թվականի հունվարի 1-ին առկա մնացորդից, եկամուտների նվազեցման եղանակով, 745.0 մլն դրամը փոխանցել Հայաստանի Հանրապետության պետական բյուջե` որպես «Այլ ոչ հարկային եկամուտներ»։ 

 




Լրահոս