ՀՀ Ազգային պատկերասրահը հայտնվել է ֆինանսների նախարարության ուշադրության կենտրոնում. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի ազգային պատկերասրահ ՊՈԱԿ-ը հայտնվել է Ֆինանսների նախարարության ուշադրության կենտրոնում: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ օգոստոսի 7-ին պատկերասրահի տնօրեն Փարավոն Միրզոյանը Ֆրանսիա է արտահանել 1 հատ գոբելեն, սակայն երբ լրացել է այն Հայաստան վերադարձնելու տասնօրյա ժամանակը, գոբելենը չի բերվել: Արդյունքում մաքսային մարմինը սկսել է քննություն իրականացնել եւ ստեղծված իրավիճակի մասին տեղյակ է պահել Փարավոն Միրզոյանին: Սակայն վերջինս այդպես էլ չի ներկայացել քննությանը: Ավելի ուշ Ֆինանսների նախարարությունը ՊՈԱԿ-ին տուգանել է 50.000 դրամով: Ի դեպ, սա առաջին դեպքը չէ. այս տարվա հունիսի 5-ին ՊՈԱԿ-ի տնօրենը Հայաստան էր ներմուծել նկարներ եւ քանդակներ, որոնց մասին հայտարարագիր չէր ներկայացրել, արդյունքում՝ տուգանվելով 50.000 դրամ»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում:




Լրահոս