33-ամյա երիտասարդը ինքնասպանության նպատակով ցած է նետվել. (լրացված)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր 18-ին հերթական ինքնասպանությունն է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես դեպքի վայրից armlur.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 22։00-ի սահմաններում Ոստիկանության կենտրոնականի բաժին ահազանգ է ստացվել անհայտ քաղաքացուց, որ Երևանի “Հաղթանակ” կամրջից մարդ է ցած նետվել։Այս պահին դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Կենտրոնականի բաժնի օպերատիվ խումբը՝ Կենտրոնականի ոստիկանապետ, ոստիկանության գնդապետ Սարգիս Մարտիրոսյանի գլխավորությամբ։ Տեղում են նաև Ոստիկանության քննչական գլխավոր վարչության կենտրոնականի քննչական բաժնի քննիչը և փորձագետը։ Պարզվել է, որ ինքնասպանություն գործած քաղաքացին Երևանի Բաբաջանկյան 21 շենքի բնակիչ 33-ամյա Արման Մ.-ն է։
Գ. Շամշյանը հայտնում է նաև, որ իրեն հայտնի է դարձել, որ ինքնասպանություն գործելուց առաջ Արմանը, ով ըստ դեպքի վայրում ներկաների պատմածների աշխատում էր Ֆինանսների նախարարությունում որպես վերահսկիչ, sms է ուղարկել իր եղբորը՝ Արտակին, որտեղ գրել է, որ գնում է իր կյանքին վերջ տա։ Արմանի եղբայրը այդ մասին տեղեկացրել է ոստիկանության Էրեբունու բաժին, և մինչ ոստիկանները և հարազատները կփնտրեին Արմանին, արդեն տեղի էր ունեցել այս ցավալի դեպքը։Փաստի առթիվ Ոստիկանության Կենտրոնականի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։ 




Լրահոս