«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Գոհար Պողոսյանի կարգավիճակը կառավարությունում երեկ մինչեւ ուշ երեկոյան դեռ հայտնի չէր, միայն հստակ է, որ դեռ նախօրեին նա ԱԺ տեղեկատվության վարչության պետի պաշտոնից հրաժարականի դիմում է գրել եւ հրաժեշտ տվել խորհրդարանի իր գործընկերներին: Բանն այն է, որ չնայած վարչապետը մամուլի խոսնակ չունի, բայց կառավարության մեր աղբյուրները երեկ փոխանցեցին, որ Աբրահամյանը Գոհարին է ուզում տալ ոչ միայն խոսնակի, այլեւ կառավարության աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետի պաշտոնը, որն այժմ զբաղեցնում է Սուսաննա Տոնոյանը: Ի դեպ, Հովիկ Աբրահամյանը մտադրություն ունի աշխատանք առաջարկել նաեւ Երեւանի նախկին քաղաքապետ, տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանի նախկին խոսնակ Անժելա Մարտիրոսյանին, ով մեկ տարուց ավելի անգործ է, սակայն վերլուծական հոդվածներ գրելու մեծ փորձ ունի»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։