Առավոտ. Ինչպես էր ներկա մարզպետը խորոված հյուրասիրել նախկինին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքում կոչ անելով քվեարկել մեծամասնական ընտրակարզով թիվ 21 ընտրատարածքում ՀԱԿ-ի առաջադրած թեկնածու Սեդրակ Հովհաննիսյանի օգտին` ՀՀ առաջին նախագահը հիշել է, երբ ՀԱԲ-ի զինաթափման օրը Արմավիրում մի միջադեպ էր եղել: Այդ օրը կալանավորվել և Երևանի Արաբկիրի ոստիկանություն էին տեղափոխվել այդ ժամանակվա մարզպետ Սեդրակ Հովհաննիսյանը և վաղամեռիկ Ռուբիկ Եղոյանը: Արմավիրի ներկայիս մարզպետ Աշոտ Ղահրամանյանին, ով ոստիկանության Արաբկիրի բաժնի պետն էր, նախագահը զգուշացրել էր, որ ,տղաներին դաստիարակչական նպատակովե են կալանավորել, որ վերջինս նրանց մեկ գիշեր պատշաճ ,հյուրընկալիե, իսկ առավոտյան տուն ճանապարհի: Զգուշացումից քիչ հետո Ղահրամանյանը խորոված էր ուղարկել կալանավորված մարզպետին ու Ռուբիկ Եղոյանին:




Լրահոս