Փորձագետն իր ծառայությունների դիմաց ՀՀ պետական բյուջեից աշխատավարձ չի ստացել. «Հայկական ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայկական ժամանակ» թերթը Զիմբաբվեից Հայաստան ժամանած ագրոբիզնես փորձագետի մասին զրուցել է «Հայկական միրգ» ընկերության տնօրեն Հովիկ Հովհաննիսյանի հետ: Ի դեպ, այս փորձագետը հայերին պետք է ծիրան և դեղձ աճեցնել սովորեցներ:
Թերթի հետ զրույցում Հովհաննիսյանը պատմել է, որ «Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամը» (IFAD) խորհրդատվական աշխատանքների նպատակով մոտ կես միլիոն ԱՄՆ դոլարի գրանտ է շնորհել «Հայկական միրգ» ԲԲԸ-ին՝ դրա դիմաց հստակ դնելով իր պահանջները. որի կետերից մեկի համաձայն, ծրագրում պետք է ներգրավվեր ագրոբիզնեսի շուկայագետ, որն իր հերթին պետք է ընտրվեր միջազգային մրցույթի արդյունքում: Մրցույթը շահել է ավստրալիական «Macpherson Consulting Group» ընկերությունը, որը Հայաստան է գործուղել Զիմբաբվեի իր մասնաճյուղերից մեկի փորձագետ Էնդրյու Միլզին: Ըստ Հովհաննիսյանի, փորձագետն իր ծառայությունների դիմաց աշխատավարձ է ստացել ոչ թե ՀՀ պետական բյուջեից, այլ IFAD-ի հատկացրած գրանտային ծրագրից։

Մանրամասները թերթի այսօրվա համարում:




Լրահոս