«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Համաշխարհային տնտեսական ֆորումի երեկ հրապարակած Մրցունակության համաշխարհային զեկույցի համաձայն՝ Հայաստանը տնտեսական ոլորտում հերթական հետընթացն է գրանցել: ՀՀ-ն աշխարհի 144 երկրների մեջ զբաղեցնում է 85-րդ տեղը՝ նահանջելով 6 կետով: Երկրների տնտեսական մրցունակության ամփոփ գնահատականը տրվել է` հաշվի առնելով 12 գործոն: Հայաստանն առաջընթաց է գրանցել ենթակառուցվածքների, տեխնոլոգիական պատրաստվածության մասով: Իսկ ահա տնտեսության համար կարեւորագույն ցուցանիշների առումով՝ մակրոտնտեսական միջավայրի կայունություն, վեճերը կարգավորելու, կառավարության որոշումները բողոքարկելու իրավական դաշտի առումով հետընթաց է արձանագրվել: Զեկույցում նշված է, որ համաշխարհային տնտեսությունը շարունակում են գնահատել ռիսկային. «Շատ երկրների դեռեւս լիովին չի հաջողվում իրականացնել կառուցվածքային բարեփոխումներ, որոնք անհրաժեշտ են տնտեսական աճի համար»»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում: