Սեպտեմբերի 3-ին կայացավ Լատվիա-Հայաստան ընկերական հանդիպումը: Խաղից հետո տեղի ունեցավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդի մամուլի ասուլիսը:
-Ինչպես՞ եք գնահատում հանդիպումը:
-Ես շատ հիաստափված եմ արդյունքից, բայց հիաստափված չեմ մեր թիմի խաղից: Ֆուտբոլը հասարակ խաղ է, և եթե դու գոլ չես խփում՝ պարտվում ես: Մեր ֆուտբոլիստները վեց անգամ մնացին դարպասապահի դեմ մեն-մենակ և գոլ չխփեցինք: Հետևանքը՝ պարտությունն է:
Լատվիան պայքարեց մինչև վերջ և հաղթեց: Շնորհավորում եմ Լատվիայի թիմին: Մենք ունեինք խնդիրներ հարձակման գծում կապված Մովսիսյանի և Օզբիլիսի բացակայության հետ, բայց կարծում եմ, որ մենք լավ խաղացինք: Ունեինք խաղային և տարածքային առավեկություն, ունեինք գոլ խփելու մի շարք հնարավորություններ: Այսօր մեր օրը չէր և ես պետք է ընդունեմ պարտությունը: Նուինիսկ այսպիսի խաղից հետո մենք պետք է պահպանենք վստհությունը, լինենք դրական տրամադրված, քանի որ խաղի տեսանկյունից մենք ավելի լավ խաղացինք, բայց չկարողացանք գոլ խփել և հաղթել:
-Դուք խաղացիք երեք պաշտպանով: Արդարացրե՞ց թիմային այս դասավորությունը Ձեր սպասելիքները:
-Այո, ես բավարարված եմ այս դասավորությամբ: Այն կիրառելի է մեզ համար: Շատ կարևոր է, որպեսզի ֆուտբոլիստները հեշտ կիրառեն տարբեր տեսակի դասավորություններ: Եթե մենք նախկինում խաղացել ենք 4-2-3-1 դասավորությամբ, այժմ ես ցանկացա փորձել այլ դասավորություն: Հավանաբար տեղյակ եք, որ մենք ապրում «Ալբերտ Էյնշտեյն» հյուրանցում, և նա ասել է «Գիտելիքի միակ աղբյուրը՝ փորձն է»: Սա նույնպես փորձ էր մեզ համար: Հիմնվելով այս փորձի վրա կարող ենք որոշել ինչպես խաղանք Դանիայի դեմ: Ես դեռ չեմ որոշել ինչպես, բայց արդեն պատրաստ եմ խաղալ երկու ձևով: Այսօրվա պարտությունը՝ դասավորության պատճառը չէր:
-Ինչպե՞ս կգնահատեք պաշտպանության խաղը:
-Մենք ունեինք խնդիրներ միայն ստանդարտ իրավիճակների ժամանակ, քանի որ Լատվիայի հավաքականը լավ էր խաղում վերևում, թիմու խաղում են բարձրահասակ ֆուտբոլիստներ: Որպես կառուցողական խաղի օղակ սկզբում շատ էին գնդակի կորուստները: Բայց կրկնեմ ևս մեկ անգամ, այսօրվա արդյունքը պաշտպանության բացթողումը չէ: Եթե դու ունես վեց հնարավորություն, հավանական 11-մետրանոց, գնդակը հարվածից հետո դիպչում է դարպասաձողին… և գոլ ես բաց թողնում դա պաշտպանության բացթողումը չէ: Չեմ կարող ասեմ, որ այսօր շատ խնդիրներ ունեինք նույնիսկ Արզումանյայի բացակայության պարագայում:
-Ինչպե՞ս եք տեսնում հարձակվողի դիրքի հարցի լուծումը
-Մենք չունենք երկրորդ Մովսիսյան: Մենք ունենք այլ հարձակվողներ: Այժմ ժամանակն է որ մյուսները ցույց տան իրենց: Ես աշխատում եմ պահպանել վստահությունը տղաղների մեջ, քանի որ եթե ես հիմա բողոքեմ որ ինչ որ մեկը բացակա է, դա ոչինչի չի բերի:
-Այդ դեպքում նպատակահարմար չէ՞ր լինի, որ խաղար Մաուրո Գևգեոզյանը:
-Մաուրոն չի գալու հիմա: Նա զբաղված է Հարավային Ամերկայում, երկար ճանապարհ պետք է անցներ: Իհարկե, խնդիր է: Եթե հնարավոր լինի, որ Մաուրոն խաղա, նա կխաղա: