Ժողովուրդ.ՀՀԿ դրոշները տեսնելով` ոստիկանները աչքաթող կանեն ցանկացած խախտում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տաքսու վարորդ ներկայացած քաղաքացին, զանգահարելով “Ժողովուրդ”-ի խմբագրություն, հետաքրքիր տեղեկություն է հայտնել: Ըստ նրա` Հանրապետական կուսակցության անդամներն այս օրերին ընկել են դռնեդուռ և վարորդներին համոզում են իրենց մեքենաների վրա փակցնել ՀՀԿ-ի “Հավատանք, որ փոխենք”դրոշները: Եվ երբ վարորդները հրաժարվում են` ասելով թե ,մեր ինչին են պետք”դրոշները, ՀՀԿ-ականները մարդկանց համոզելու համար ,լուրջ փաստարկ”են բերում, այն է` ճանապարհային ոստիկանության աշխատակիցները, ՀՀԿ դրոշները տեսնելով չեն կանգնեցնի մեքենան ու աչքաթող կանեն ցանկացած խախտում: “Ես վատ եմ զգում, որ մեր վարորդները խախտումներ անելու և փողոցներում իրենց ուզած ձևով մեքենա վարելու համար ՀՀԿ դրոշ են դնում ապակիների վրա: Ամոթ է”,- ասել է թերթին զանգահարած քաղաքացին:




Լրահոս