“Նույնիսկ Գագիկ Ծառուկյանը նեղացավ, թե ինքը ձևակա՞ն մարդ է, որ ձևական կոալիցիա կազմի: Դուրս է գալիս, որ քա՞րշ են եկել մեկի հետևից: Վարդան Օսկանյանը սխալվում է, կոալիցիան ձևական չի եղել, մինչև հիմա էլ ձևական չէ: Նման հայտարարությունները սկսվեցին նախընտրական քարոզարշավի սկզբում”,- երեկ թերթի թղթակցի հետ զրույցում ասել է ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը` անդրադառնալով նախկին արտգործնախարար, ԲՀԿ համամասնական ցուցակի երկրորդ համարը զբաղեցնող Վարդան Օսկանյանի այն հայտարարությանը, թե ,կոալիցիան ձևական է եղել”: “Կամ եթե դու 5 տարի մեկի ետևից ման ես եկել հենց այնպես, ժողովուրդը քեզ կվստահի՞, իշխանություն կամ լծակ կտա՞: Այսինքնև Օսկանյանը սխալ էր մեկնաբանում, և ինչ-որ տեղ` ի վնաս իրենց և հօգուտ մեզ էր այդ հայտարարությունը: Դրա համար էլ Ծառուկյանը նրան ուղղեց, թե կոալիցիան ձևական չէ”,-ավելացրել է նա: Թերթը Զոհրաբյանին նաև հարցրել է. “Միշտ կարծիք է եղել, թե ՀՀԿ վերնախավում հարաբերություններն այնքան էլ հաշտ չեն: Լարվածություն կա հատկապես վարչապետ Տիգրան Սարգսյանի և Ձեր շտաբի պետ Հովիկ Աբրահամյանի միջև: Եվ միմյանց հերթագայելով` մերթ Տ.Սարգսյանի դիրքերն են ուժեղանում, մերթ` Հ.Աբրահամյանի: Սա կուսակցությունում հավասարակշռությունը պահպանելու համա՞ր է արվում”:ՀՀԿ փոխնախագահն ի պատասխան ասել է. ,Այդ հարցն ինձ լրագրողները շատ են տալիս: ՀՀԿ-ում թևեր չկան, բայց կան ուժեղ լիդերներ: Բուրգի վերևում, պարզ է, նախագահն է: Բայց մենք ունենք ուժեղ լիդերներ, որոնցից ամեն մեկն իր ոլորտն ունի, կյանքի ընթացքում ձևավորված իր աշխարհայացքն ունի: Վարչապետը տնտեսական-ֆինանսական ոլորտում իր մոտեցումներն ունի: Հ.Աբրահամյանը կյանք տեսած գործարար մարդ է, և այսօր շտաբի պետն է: Այսինքն` ամեն լիդեր իր ոլորտն ունի, և կողքից միշտ թվում է, թե մեկն ուժեղացավ, մյուսը թուլացավ: Այդպիսի բան չկա: Եթե մենք չունենայինք ուժեղ կամային լիդեր, ապա հնարավոր էր, որ տարբեր մոտեցումներ ունեցող կուսակցական լիդերներն ինչ-որ թևեր առաջացնեին: Բայց Ս.Սարգսյանն այնքան ուժեղ է, որ որևէ մեկը չի փորձելու դուրս գալ գծված գծից: Մենք գնահատում ենք մեր լիդերի կարգավորող դերը: Եվ պատահական չէ, որ ՀՀԿ-ի գլխավոր քարոզարշավում ինքն է երևումե:
168 ժամ.Նույնիսկ Գագիկ Ծառուկյանը նեղացավ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ