Յուրի Վարդանյանի որդու դատավճիռն` այսօր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանում` դատավոր Նապոլեոն Օհանյանի նախագահությամբ, կհրապարակվի Վրաստանում Հայաստանի դեսպան Յուրի Վարդանյանի որդու` Դավիթ Վարդանյանի գործով դատավճիռը:

Նշենք, որ մեղադրող Ն. Մարգարյանը միջնորդել է Վարդանյանին դատապարտել 4 տարի 6 ամիս ժամկետով:

Հիշեցնենք, որ Դավիթ Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 106 գրամ կշռով հաշիշ տեսակի թմրամիջոց է պահել իր մոտ, որից 7 գրամ կշռով թմրամիջոցը փաթաթել է ռետինե մատնոցների մեջ ու կուլ տվել, իսկ 99 գրամը պահել է ձեռքի պայուսակում և 12.10.2013 թ ժամը 01:31-ի դրությամբ մաքսանենք ճանապարհով` մաքսային հսկաղությունից թաքցնելով ՀՀ պետական սահմանի Մեղրիի անցակետով թմրամիջոցն ապօրինի տեղափոխել է ՀՀ:




Լրահոս