Ինչպես արդեն հայտնել էինք, այսօր Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում պետք է հրապարակվեր Վրաստանում ՀՀ դեսպան Յուրի Վարդանյանի որդու` 30-ամյա Դավիթ Վարդանյանի մասով դատավճիռը:
Քիչ առաջ դատավոր Նապոլեոն Օհանյանը հայտարարեց, որ մաքսանենգ ճանապարհով թմրանյութի տեղափոխման համար Դավիթ Վարդանյանն արժանի պատժի կրման 4 տարի 6 ամիս ժամկետով` ՀՀ ՔՕ 215-րդ հոդվածի 2-րդ մասով և 268-րդ հոդվածի 3-րդ մասով:
Armlur.am-ին չհաջողվեց կապ հաստատել Դ. Վարդանյանի պաշտպանի`Վարդան Հայրապետյանի հետ` իմանալու համար կբողոքարկվի՞ արդյոք վճիռը: