Կրասնոդարում ՄիԳ-31 է վթարվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կրասնոդարի մարզում վթարվել է Միգ-31 ռազմական ինքնաթիռը, տեղեկացնում են Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից:

Վայրէջք կատարելիս մարզական թռիչք իրականացնող օդանավի աջ շասսին չի բացվել, սակայն օդաչուներին հաջողվել է վայրէջք կատարել, և նրանք ողջ են մնացել: Անձնակազմի վիճակի մասին ոչինչ չի հաղորդվում:

Վթարը տեղի է ունեցել Արմավիր քաղաքից 25 կիլոմետր հեռավորության վրա, տեղեկացնում է BBC-ին: :




Լրահոս