Չորրորդ ինքնիշխանություն.Ով փորձեց ստեղ գլուխ բարձրացնել` իմացեք, որ ոտով-գլխով պատասխան եք տալու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“ՉԻ” տեղեկություններով, երեկ Սյունիքի մարզում ՀՀԿ-ական Սուրեն Խաչատրյանի նախաձեռնությամբ չնախատեսված հավաք է կազմակերպվել: Հավաքի հիմնական նպատակը հետևյալն է եղել, մարզպետ Սուրեն Խաչատրյանը իր թիմակիցներին ու ակտիվին, այդ թվում նաև որոշ գյուղական համայնքների ղեկավարներին, որոնք Գորիս քաղաքում խնամիներ և բարեկամներ ունեն, խստագույնս հանձնարարել է ՀՀԿ-ի կենտրոնական ուժերը տեղակայել իր հայրենի Գորիսում, քանի որ կոնկրետ այդտեղ փոքր ,պրավալիե դեպքում անգամ ինքը ոչ միայն խայտառակ կլինի, այլև կզրկվի աթոռից: Մարզպետ Սուրեն Խաչատրյանը` Լիսկան, իր շրջապատի ջլապինդ տղաներին հորդորել է հարկ եղած դեպքում դիմել ցանկացած մեթոդի` չվախենալով ոչնչից: Հավաքի վերջում մարզպետն իր “ենթակաների”մոտ փոքր-ինչ սրտնեղած կատակել է. “Էս վերջում` էդ կանանց հետ գլուխ դնելուց հետո, իմիջս մի քիչ վատացել ա, տեսեք` որ մեկդ եք կարողանում պատիվս բարձրացնել: Ով որ լավ աշխատեց, մի հատ լավ ճամփորդություն եմ կազմակերպելու դեպի Փարիզ: Դիմություն ա, ընդդիմություն ա, ես չգիտեմ, ով փորձեց ստեղ գլուխ բարձրացնել` իմացեք, որ ոտով-գլխով պատասխան եք տալու”:
 




Լրահոս