«Ալ-Ղաիդայի» առաջնորդ Այման Զավահիրին հայտարարել է ծայրահեղական կազմակերպության հնդկական ճյուղի ստեղծման մասին: Նոր ստորաբաժանումը, ըստ նրա, կոչված է «ջիհադի դրոշը տանել Հարավային Ասիայի երկրներով»:
Զավահիրիի հայտարարության տեսագրության ի հայտ գալը փորձագետները դիտարկում են իբրև «Ալ-Ղաիդայի» փորձ ջիհադական «Իսլամական պետություն» խմբավորումից նախաձեռնությունը վերցնելու փորձով: Վերջինս վերահսկում է զգալի տարածքներ Իրաքում և Սիրիայում:
Զավահիրիի խոսքով, նոր ստորաբաժանումը կկոտրի սահմանները և կմիավորի տարածաշրջանի մուսուլմաններին՝ աշխատանքներ տանելով Հնդկաստանում, Մյանմայում և Բանգլադեշում, հայտնում է BBC-ին: