«Ալ-Ղաիդայի» հետ կապված ահաբեկչական խմբերին միացած Կանադայի առնվազն երեք քաղաքացիներ մասնակից են Սիրիայում և արաբական այլ երկրներում ամերիկացի լրագրողների առևանգմանը, տեղեկացրել է CBC հեռուստաալիքը:
Կանադացիները, որոնց անունները CBC-ը չի հրապարակում, առնվազն մասնակցել են լրագրող Տեո Կերտիսի և լուսանկարիչ Մեթյու Շրայերի առևանգմանը: Կտտանքների ենթարկելով ամերիկացի գերիներին՝ կանադացիները պարզել են նրանց տվյալները և ինտերնետ խանութներից նրանց միջոցներով գնել համակարգիչներ և այլ էլեկտրատեխնիկա: CBC-ի տեղեկություններով, այդ հանցագործություններին մասնակից կանադացիները ողջ են և գտնվում են իրենց երկրի սահմաններից դուրս:
Հեռուստաալիքը հայտնել է, որ մոտ 130 կանադացիներ պայքարում են հիմնականում Սիրիայում գտնվող ծայրահեղական խմբերի կազմում: